Մարիուպոլի «Ազովստալ» գործարանի տարածքից ուկրաինական ուժերի դուրս գալու համար մարդասիրական միջանցք է բացվել. ՌԴ ՊՆ |1lurer.am|

1lurer.am: Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը մարդասիրական միջանցք է բացել Մարիուպոլի «Ազովստալ» գործարանի տարածքից ուկրաինական ուժերի դուրս գալու համար: Հայտարարվել է նաև լռության ռեժիմ։ Այդ մասին հայտարարել է ՌԴ պաշտպանության կառավարման ազգային կենտրոնի պետ, գեներալ-գնդապետ Միխայիլ Միզինցևը:

Ապրիլի 19-ի առավոտյան Դոնեցկի ժողովրդական միլիցիայի ներկայացուցիչ Էդուարդ Բասուրինը հայտարարել էր, որ ԴԺՀ-ի կազմավորումները ռուսական օդուժի և հրետանու աջակցությամբ սկսել են Մարիուպոլի «Ազովստալ» գործարանի գրոհը, որի տարածքում գտնվում են ուկրաինական զինված ուժերը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն