Կենցաղային տեխնիկայի և էլեկտրոնիկայի Toshiba ճապոնական ընկերությունը դադարեցրել է Ռուսաստանից պատվերների ընդունումն ու ներդրումները երկրի տնտեսությունում, գրում է Meduza-ն։
Toshiba-ի եկամուտը Ռուսաստանում կազմում է 2021 թ-ի ֆինանսական տարվա ընդհանուր կանխատեսված շահույթի 0,2%-ը, նշված է ընկերության մամուլի հաղորդագրությունում։
Իր հերթին, բրիտանանիդերլանդական Shell նավթագազային ընկերությունը սկսել է դուրս բերել իր աշխատակիցներին «Գազպրոմի» հետ համատեղ ձեռնարկություններից։
Մասնավորապես, Shell-ի տասնյակ աշխատակիցներ, որոնք աշխատում էին «Սախալին-2» նավթագազային նախագծի վրա, սկսել են այլ նախագծերի վրա աշխատել։
Shell-ը հայտարարել էր «Սախալին-2»-ից և «Գազպրոմի» մյուս համատեղ նախագծերից դուրս գալու մասին այն բանից հետո, երբ Ռուսաստանն իր զորքերը մտցրել էր Ուկրաինա։ Ավելի ուշ ընկերությունը հայտարարել էր աստիճանաբար ռուսական էներգակիրներից հրաժարվելու մտադրության մասին, այդ թվում՝ անմշակ նավթից, նավթամթերքից և գազից։
Ֆրանսիական Danone ընկերությունը, որն ավելի վաղ հրաժարվել էր հեռանալ Ռուսաստանից, դադարել է Evian հանքային ջուրն ու Alpro բուսական ըմպելիքներն արտահանել ՌԴ։ Ընկերությունը որոշել է իր բիզնեսը Ռուսաստանում կենտրոնացնել բազային կաթնամթերքի, մանկական և բուժական սննդի վրա։
Եյլի մենեջմենթի դպրոցի տցյալներով՝ Ուկրաինայում պատերազմի մեկնարկից հետո Ռուսաստանից հեռանալու կամ գործունեությունը սահմանափակելու մասին է հայտարարել ավելի քան 750 ընկերություն։
Նորա Վանյան
comment.count (0)