tert.am: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին անդրադարձել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի դիրքորոշմանն Ուկրաինայում «ցեղասպանությունը» չճանաչելու վերաբերյալ։ Այս համատեքստում նա ֆրանսիացի գործընկերոջը հրավիրել է Ուկրաինա։
Զելենսկու խոսքով՝ երբ Մակրոնը ժամանի Ուկրաինա, կհասկանա, որ դա «ցեղասպանություն» է։ Նա այս մասին ասել է BFMTV-ին:
«Կարծում եմ, որ Մակրոնը դա ձևակերպել է իրավական տեսանկյունից: Եվ ես իսկապես հավատում եմ, որ նա կհասկանա, որ սա ցեղասպանություն է, երբ գա այստեղ: Ես հրավիրում եմ նրան, ինչպես յուրաքանչյուր առաջնորդի», - ասել է Զելենսկին:
comment.count (0)