Պուտինը հրամայել է չեղարկել «Ազովստալ»-ի գրոհումը |news.am|
12:03 - 21 ապրիլի, 2022

Պուտինը հրամայել է չեղարկել «Ազովստալ»-ի գրոհումը |news.am|

news.am: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հինգշաբթի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ հանդիպման ժամանակ Մարիուպոլի  «Ազովստալ» արդյունաբերական գոտու վրա հարձակումը ոչ նպատակահարմար է անվանել եւ հրամայել է չեղարկել այն, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Արդյունաբերական գոտու առաջարկվող գրոհը նպատակահարմար չեմ համարում։ Հրամայում եմ չեղարկել»,- ասել է Պուտինը։

«Այո», - պատասխանել է Շոյգուն:

Պուտինը «Ազովստալ»-ի վրա գրոհի չեղարկումը բացատրել է ռուս զինվորականների կյանքը փրկելու նկատառումներով։

«Սա այն դեպքն է, երբ մենք պետք է մտածենք, այսինքն՝ միշտ պետք է մտածենք, բայց այս դեպքում՝ առավել եւս՝ մեր զինվորների ու սպաների կյանքն ու առողջությունը փրկելու մասին։ Կարիք չկա մտնել այդ կատակոմբների մեջ եւ սողալ գետնի տակով այդ արդյունաբերական օբյեկտներով»,- ասել է Պուտինը:

«Արգելափակեք այդ արդյունաբերական գոտին»,- ընդգծել է նա։

Ռուսաստանը երաշխավորում է կյանքը եւ արժանապատիվ վերաբերմունքն այն ուկրաինացի զինվորականներին, ովքեր դուրս կգան «Ազովստալ»-ից, ասել է Պուտինը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել