ԱԻՆ-ում կոռուպցիոն շղթայի քրգործով մեղադրյալների թիվն ավելացել է |1lurer.am|
12:58 - 21 ապրիլի, 2022

ԱԻՆ-ում կոռուպցիոն շղթայի քրգործով մեղադրյալների թիվն ավելացել է |1lurer.am|

1lurer.am: Արտակարգ իրավիճակների նախարարությունում կոռուպցիոն շղթայի վերաբերյալ հարուցված քրեական գործով մեղադրյալների շրջանակը ընդլայնվել է՝ 8-ից հասնելով 20-ի:

Տեղեկությունը հայտնել է Հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը: 20 մեղադրյալներից 6-ը, այդ թվում՝ արտակարգ իրավիճակների արդեն նախկին նախարար Անդրանիկ Փիլոյանը, կալանավորվել են, մյուսները՝ ստորագրությամբ ազատ արձակվել:

Փիլոյանը, որն անազատության մեջ է մարտի 30-ից, մեղադրվում է մի քանի դրվագով կաշառք ստանալու համար, ԱԻՆ-ի տարբեր պաշտոնյաներ՝ կաշառք ստանալուն հանցակցելու, կաշառք տալու, կաշառքի միջնորդության, պաշտոնեական լիազորությունների չարաշահման համար։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել