Ռուսաստանը փակում է Սանկտ Պետերբուրգում և Պսկովում Լատվիայի հյուպատոսություններն, ինչպես նաև Սանկտ Պետերբուրգում Էստոնիայի և Լիտվայի գլխավոր հյուպատոսությունը, դրանց բոլոր աշխատակիցները պերսոնա նոն գրատա են հայտարարվել, գրում է ՌԻԱ Նովոստին։
Ռուսաստանի ԱԳՆ հաղորդագրությունում ասված է, որ այս որոշումը կայացվել է՝ ի պատասխան այդ երկրներում ՌԴ դիվանագիտական ներկայացուցչությունների փակման։
«Նշված էստոնական և լատվիական հյուպատոսական առաքելությունների ղեկավարներն ու մյուս հյուպատոսական պաշտոնյաները պերսոնա նոն գրատա են հայտարարվում», - ասված է հաղորդագրությունում։
Նշվում է նաև, որ նշված անձինք պետք է լքեն Ռուսաստանի տարածքը նույն ժամկետում, որը հատկացվել է ռուսական հյուպատոսական առաքելությունների աշխատակիցներին՝ այդ երկրներից մեկնելու համար։
Նորա Վանյան
comment.count (0)