Պուտինի և Էրդողանի միջև համաձայնեցված հեռախոսազրույց դեռ չկա
 |armenpress.am|
15:50 - 21 ապրիլի, 2022

Պուտինի և Էրդողանի միջև համաձայնեցված հեռախոսազրույց դեռ չկա |armenpress.am|

armenpress.am: Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը խոսել է Ռուսաստանի և Թուրքիայի նախագահների միջև հնարավոր հեռախոսազրույցի մասին:

Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը դեռ չի պատրաստվում խոսել թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ»,-ասել է Պեսկովը:

Պեսկովը պարզաբանել է, որ խոսքը հնարավոր հեռախոսազրույցի մասին է։

«Առայժմ դա Պուտինի գրաֆիկում չկա ճշգրիտ համաձայնեցված տարբերակով»,- պարզաբանել է նա։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել