Նոր պատժամիջոցներ ՌԴ-ից. արգելվում է Քամալա Հարիսի, ԱՄՆ 28 այլ պաշտոնյաների և գործարարների մուտքը երկիր
10:36 - 22 ապրիլի, 2022

Նոր պատժամիջոցներ ՌԴ-ից. արգելվում է Քամալա Հարիսի, ԱՄՆ 28 այլ պաշտոնյաների և գործարարների մուտքը երկիր

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հինգշաբթի հայտարարել է, որ պաժամիջոցներ է սահմանում ավելի քան 2 տասնյակ ԱՄՆ քաղաքացիների նկատմամբ՝ ներառյալ փոխնախագահ Քամալա Հարիսի՝ արգելելով նրա մուտքը ՌԴ: Այս մասին գրում է NBC-ն:

ԱԳՆ հայտարարության մեջ նշվում է, որ այս քայլի պատճառը Բայդենի վարչակարգի «անդադար ընդլայնվող հակառուսական սանկցիաներն են», որոնց թիրախում ՌԴ պաշտոնյաներն ու նրանց ընտանիքներն են, ինչպես նաև գիտնականներ, գործարարներ և մշակույթի գործիչներ:

ԱՄՆ մի շարք պաշտոնյաներ 29 անունից բաղկացած ցանկում են. նրանց արգելվում է այցելել ՌԴ: Ցանկում են Սպիտակ տան աշխատակազմի ղեկավար Ռոնալդ Քլայնը, Պենտագոնի խոսնակ Ջոն Քիրբին, Պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը, Դոգ Էմհոֆը՝ Հարիսի ամուսինը և այլք:

ՌԴ կառավարությունը պատժամիջոցներ է կիրառել նաև ԱՄՆ մի շարք նշանավոր գործարարների նկատմամբ, որոնց թվում են Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը, Ամերիրկյան բանկի հիմնադիր Բրայան Թոմաս Մոյնիհամը, LinkedIn-ի հիմնադիր Ռայան Ռոզլանսկին և պաշտպանական խոշոր ընիկերությունների մի շարք ղեկավարներ՝ նրանց ներկայացնելով որպես մարդկանց, որոնք «ձևավորում են ռուսաֆոբ օրակարգ»:

Լուսանկարը՝ Anadolu Agency via Getty Images


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել