«Զորքերը հայելային հետ քաշելու» մասին ելույթը հասարակությանը մոլորության մեջ գցելու փորձ էր. Թաթոյան
15:36 - 23 ապրիլի, 2022

«Զորքերը հայելային հետ քաշելու» մասին ելույթը հասարակությանը մոլորության մեջ գցելու փորձ էր. Թաթոյան

ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանն իր էջում հայտարարություն է տարածել վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին ելույթներից մեկի վերաբերյալ։ Թաթոյանի հրապարակումն ամբողջությամբ՝ ստորև․ 

«Ազգային ժողովում ապրիլի 14-ին Կառավարության ղեկավարը հայտարարեց այլ տարբերակով գնալու դեպքում Ղարաբաղը հանձնելու մասին՝ նշելով.

«Փառուխի դեպքերը ձեզ օրինակ՝ կտոր-կտոր»:

Ակնհայտ է, որ դա արվեց մարդկանց դժգոհությունները մեղմելու և Փառուխ ադրբեջանական ներխուժումն արդարացնելու համար:

Իրականում, Խրամորթում, Փառուխում տեղի ունեցածը «Զորքերը հայելային հետ քաշելու»՝ Կառավարության ղեկավարի առաջ քաշած կործանարար քաղաքական գաղափարի արդյունք է` ինչ գործոն էլ դրանում ընդգրկված լինի:

Հետևաբար, Կառավարության ղեկավարի այդ ելույթը հասարակությանը մոլորության մեջ գցելու փորձ էր` «Զորքերը հայելային հետ քաշելու» իր մոտեցման աղետալի հետևանքը քողարկելու և ապագայում նման հնարավոր զարգացումների դեպքերում մարդկանց դժգոհությունները կանխելու նպատակով:

Այսինքն՝ այս հարցում ևս քաղաքական շահերը, պաշտոնի պահպանումը գերակայում են Հայաստանի ու Արցախի անվտանգության նկատմամբ»,-գրել է նա։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել