ՀՀ ՄԻՊ-ը կարևոր է համարում Սյունիքում անվտանգային և ապահովության միջավայր ունենալու հարցը

 |armenpress.am|
11:56 - 24 ապրիլի, 2022

ՀՀ ՄԻՊ-ը կարևոր է համարում Սյունիքում անվտանգային և ապահովության միջավայր ունենալու հարցը |armenpress.am|

armenpress.am:  ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը կարծում է, որ եթե չկա հանցագործությունների դատապարտում  և մեղավորների պատիժ, ապա խոսք չի կարող գնալ արդյունավետ կանխարգելման մասին: «Մենք միանում ենք բոլոր մեր հայրենակիցներին՝ գլուխ խոնարհելով Հայոց Մեծ եղեռնի անմեղ զոհերի հիշատակին»,- Ծիծեռնակաբերդի բարձունքում լրագրողների հետ զրույցում ասաց պաշտպանը:

Անդրադառնալով Սյունիքում այս պահին ծառացած խնդիրներին՝ Քրիստիննե Գրիգորյանն ընդգծեց, որ այնտեղ խնդիրները բազմազան են:

«Առաջնայինը անվտանգային և ապահովության միջավայր ունենալն է: Մյուս խնդիրը տեղահանված անձանց արժանապատիվ կյանքի պայմանների,  ինտեգրման, աշխատանքի, կրթության իրավունքի, սեփականության իրավունքի վերականգնման հարցերն են ու, բնականաբար, զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության հարցերը, որոնք պաշտպանի մանդատում են»,-հավելեց նա:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել