Հայաստանը Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը երբեք չի կապել նախապայմանների հետ. Մարուքյան

 |armenpress.am|
13:31 - 24 ապրիլի, 2022

Հայաստանը Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը երբեք չի կապել նախապայմանների հետ. Մարուքյան |armenpress.am|

armenpress.am: Հայկական կողմը Թուրքիայի հետ  հարաբերությունների կարգավորումը երբեք չի կապել նախապայմանների  հետ:

Ծիծեռնակաբերդի բարձունքում լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց Հայաստանի Հանրապետության Հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը՝ հավելելով, որ ակնկալում է, որ  թուրքական կողմն էլ նույն կերպ կվարվի:

«Գնում է մի գործընթաց, որով փորձ ենք անում հարաբերությունները կարգավորել, սահմանները բացել, դիվանագիտական հարաբերություններ հաստատել: Կստացվի դա, թե ոչ  կախված է Թուրքիայի անկեղծությունից»,-ասաց նա:

Էդմոն Մարուքյանը վստահեցրեց, որ Հայոց ցեղասպանությունը դեռ ճանաչելու ու դատապարտելու են:

«Ինձ համար այս օրը ուժեղ պետություն կառուցելու  օր է: Ցեղասպանության կանխարգելման միակ միջոցը ուժեղ և արդյունավետ պետություն ունենալն է»,-ընդգծեց դեսպանը:

Մարուքյանի խոսքով՝ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման համատեքստում կարևոր է, որպեսզի երկու երկրների հասարակությունները խոսեն իրար հետ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել