ԱՄՆ-ում փակվել են Ռուսաստանի երկու հյուպատոսությունների բանկային հաշիվները

Bank of America-ն՝ ԱՄՆ խոշորագույն բանկերից մեկը, փակել է Հյուսթոնում և Նյու Յորքում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսությունների բանկային հաշիվները: Այս մասին, ինչպես փոխանցում է Meduza-ն, հայտնել է Վաշինգտոնում ՌԴ դեսպան Անատոլի Անտոնովը։

«Ըստ էության՝ դեսպանատունն ԱՄՆ պետական կառույցների կողմից արգելափակման մեջ է։ Հյուսթոնում և Նյու Յորքում մեր երկու գլխավոր հյուպատոսությունների հաշիվները փակվել են Bank of America-ի կողմից։ Մեր հասցեին հեռախոսային սպառնալիքներ են ստացվում, նամակներ էլ ենք ստանում։ <…> Մի պահ արգելափակում էին նաև ելքը դեսպանատնից»,- ասել է Անտոնովը։

Ռուսաստանի դեսպանը նշել է նաև դեսպանատան մոտ «բավականին բազմամարդ ցույցերը»։ Բացի այդ, նրա խոսքով՝ «եղել են վանդալիզմի ակտեր, ներկ են լցրել»։ Անտոնովը սա կապել է «ռուսատյացության հետ, որն այս պահին տարածվում է ԱՄՆ-ում»։

 

Նորա Վանյան

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն