Ուկրաինայի փոխվարչապետ Իրինա Վերեշչուկը հայտնել է, որ այսօր չի հաջողվել հումանիտար միջանցք բացել Մարիուպոլից, քանի որ Ռուսաստանը չի երաշխավորել հրադադարի ռեժիմի պահպանումը, գրում է «Ուկրաինսկայա պրավդան»։
Ըստ նրա՝ ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը պետք է այս հարցը բարձրացնի Ռուսաստան կատարելիք այցի ժամանակ։
«Մենք արդեն չենք խնդրում, մենք ՄԱԿ-ից պահանջում ենք ապահովել հրադադարի ռեժիմն ու հումանիտար միջանցքի բացումն «Ազովստալից» և ընդհանուր առմամբ Մարիուպոլից։ «Ազովստալում» այժմ 1000 կին և երեխա կա, 500 կամ ավելի վիրավոր, գրեթե 50 մարդ անհապաղ բուժօգնության կարիք ունի։
Հենց այդ մասին պետք է խոսի պարոն Գուտերեշը Մոսկվայում, եթե նա պատրաստվում է խոսել խաղաղության մասին․․․ Մնացած բոլոր պայմանավորվածությունները կշիռ չեն ունենա, քանի որ գլխավորն, ինչ կարող է անել ՄԱԿ-ը և չեն կարող անել ուրիշները, հումանիտար միջանցք բացելն է»,- ասել է նա։
Նշենք, որ ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշն ապրիլի 26-ին կայցելի Մոսկվա, իսկ ապրիլի 28-ին կհանդիպի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։
Նորա Վանյան
comment.count (0)