Ադրբեջանն ու Լատվիան ռազմական համագործակցության համաձայնագիր են ստորագրել
 |1lurer.am|
20:56 - 26 ապրիլի, 2022

Ադրբեջանն ու Լատվիան ռազմական համագործակցության համաձայնագիր են ստորագրել |1lurer.am|

1lurer.am: Ադրբեջանն ու Լատվիան ռազմական համագործակցության համաձայնագիր են ստորագրել: Փաստաթուղթը ստորագրվել է Բաքվում՝ պաշտպանության նախարարներ Զաքիր Հասանովի և Արտիս Պաբրիքսի բանակցությունների արդյունքում՝ փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Նշվում է, որ նախարարները քննարկել են Բաքվի և Ռիգայի միջև ռազմական համագործակցության ընդլայնման հարցեր, կարծիքներ են փոխանակել տարածաշրջանում ռազմաքաղաքական իրավիճակի, անվտանգության խնդիրների, ինչպես նաև փոխհարաբերությունների զարգացման հեռանկարների վերաբերյալ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել