2022-05-02-d20dd3fe-a0b4-4ae9-9909-8c475f4ed20c.jpg

Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին կբարդացնի Ռուսաստանի ռազմական ծրագրերը. Պենտագոն |armenpress.am|

armenpress.am: ԱՄՆ իշխանությունները կաջակցեն Շվեդիայի և Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտին, եթե, իհարկե, նման հայտ լինի: Ինչպես մայիսի 2-ին հավաստիացրել է ԱՄՆ-ի պաշտպանության նախարարի միջազգային անվտանգության գործերով օգնական Սելեստա Վոլանդերը, երկու երկրները կամրացնեն դաշինքը, ինչպես նաև «կբարդացնեն ռուսական ռազմական ծրագրերը»:

«Մենք լիարժեք աջակցում ենք Ֆինլանդիայի և Շվեդիայի ընտրությանը: Եթե այդ երկրների ղեկավարությունները և բնակչությունը որոշեն ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտ ներկայացնել, մենք կաջակցենք նրանց»,-ինչպես հաղորդում է «ՏԱՍՍ»-ին,  այս մասին Ատլանտյան խորհրդի կոնֆերանսի ժամանակ ասել է Սելեստա Վոլանդերը:

Նա ընդգծել է, որ Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցությունը դաշինքին կարող է ինչպես ռազմական, այնպես էլ քաղաքական առումով հզոր ուժ բերել:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն