Մենք ասել ենք, որ շատ արագ հասնելու ենք մեր առջև դրված խնդրին՝ Նիկոլ Փաշինյանի հեռացմանը․ Արթուր Վանեցյան |tert.am|
12:42 - 03 մայիսի, 2022

Մենք ասել ենք, որ շատ արագ հասնելու ենք մեր առջև դրված խնդրին՝ Նիկոլ Փաշինյանի հեռացմանը․ Արթուր Վանեցյան |tert.am|

tert.am: Գլուխները պատերով կտան՝ կձերբակալեն շարժման մասնակիցներին։ Այս մասին լրագրողներին ասաց երթին մասնակցող «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը։

«Մեզ չեն կարող ձերբակալել, նախ նրա համար, որ մենք որևէ ապօրինություն չենք անում, հակառակը՝ մեզ մեղադրում են նրանում, որ քաղաքացիական անհնազանդության ակցիաները տեղավորվում են բառացապես օրենքի շրջանակներում։ Մենք ասել ենք, որ շատ արագ հասնելու ենք մեր առջև դրված խնդրին՝ այն է Նիկոլ Փաշինյանի հեռացումը։ Բայց դրան մենք հասնելու ենք բացառապես քաղաքացիական անհնազանդության ակցիաներով։ Ժողովուրդն է պահանջատեր և ժողովրդի պահանջը անհնարին է չկատարել։ Մեր պայքարը իր արդյունքը տվել է»,- ասաց Արթուր Վանեցյանը։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել