Քննարկումները շարունակվում են․Գրիգորյանը սահմանների դելիմիտացիայի հարցերով հանձնաժողովի մասին |armenpress.am|
13:49 - 05 մայիսի, 2022

Քննարկումները շարունակվում են․Գրիգորյանը սահմանների դելիմիտացիայի հարցերով հանձնաժողովի մասին |armenpress.am|

armenpress.am: Հայաստան-Ադրբեջան սահմանների դելիմիտացիայի հարցերով երկկողմ հանձնաժողովի շուրջ քննարկումները շարունակվում են։ Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Հայաստան-Ադրբեջան սահմանների դելիմիտացիայի հարցերով երկկողմ հանձնաժողովը ստեղծվել է, և հնարավո՞ր է՝ լինի հանդիպում, որովհետև Բրյուսելում եռակողմ հանդիպմանը պայմանավորվածություն էր ձեռք բերվել, որ մինչև ապրիլի վերջ պետք է այդ հանձնաժողովը ստեղծվի։

«Սրա շուրջ քննարկումները շարունակվում են։ Իհարկե, մենք հույս ունեինք, որ հնարավոր է լինելու մինչև ապրիլի վերջ գտնել լուծումներ և առաջ շարժվել։ Բայց կարող եմ ասել, որ այս պահին էլ ինտենսիվ քննարկումները շարունակում են և հույս կա, որ մոտակա շրջանում այդ հանդիպումը կլինի։

Քննարկումները մոտեցումների շուրջ է աշխատանքային խմբի հետ կապված, նաև այլ մասերով հարցեր կան, որոնց պատասխանները դեռ վերջնական չենք գտել։ Հենց գտնենք պատասխանները, հրապարակային հայտարարություն կլինի և հանդիպում կլինի»,- ասաց Գրիգորյանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել