ՇՕ մեքենան Ֆրանսիայի հրապարակ է հասել ահազանգը ստանալուց 7 րոպե անց․ Երևանի քաղաքապետարանը խնդրում է ապատեղեկատվություն չտարածել
17:00 - 05 մայիսի, 2022

ՇՕ մեքենան Ֆրանսիայի հրապարակ է հասել ահազանգը ստանալուց 7 րոպե անց․ Երևանի քաղաքապետարանը խնդրում է ապատեղեկատվություն չտարածել

Երևանի քաղաքապետարանը հաղորդագրություն է տարածել, որում ասվում է․
 
 «Խնդրում ենք ապատեղեկատվություն չտարածել․
 
Տեղեկացնում ենք, որ Երևանի Ֆրանսիայի հրապարակում ինքնազգացողությունը կտրուկ վատացած քաղաքացու դեպքի կանչով ՇՕ մեքենան դեպքի վայր է հասել ահազանգը ստանալուց 7 րոպե անց և ուղիղ 6 րոպեում պացիենտը տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց, ինչն արձանագրված է համապատասխան փաստաթղթերում։ Ցավոք, բժիշկներին չի հաջողվել փրկել քաղաքացու կյանքը:
 
Խորապես վշտակցելով մահացածի հարազատներին ու մտերիմներին՝ խնդրում ենք այս դեպքը չդարձնել շահարկումների առարկա՝ այդ կերպ ստվերելով նաև բուժաշխատողների գործադրած բոլոր ջանքերը:
Եվս մեկ անգամ հիշեցնենք, որ, ըստ գործող չափորոշիչի, ՇՕ բրիգադը պետք է դեպքի վայր հասնի մինչև 15 րոպեում, սակայն այս դեպքում մեր պրոֆեսիոնալ բուժանձնակազմը տեղ է հասել ահազանգը ստանալուց ընդամենը 7 րոպե անց»,- ասված է հաղորդագրության մեջ։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել