Հանրապետությունում սպասվում է անձրև և ամպրոպ. եղանակային կանխատեսումը

Հանրապետության տարածքում մայիսի 8-10-ը, 11-ի ցերեկը, 12-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ: Մայիսի 7-12-ն առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ:

ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ը տեղեկացնում է, որ մայիսի 11-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևելյան 3-6 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:

Երևան քաղաքում մայիսի 8-12-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ: Ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 15-18 մ/վրկ: Մայիսի 11-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ:

 
 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն