«Ոչ մի չարիք չի խուսափի պատասխանատվությունից»․ Զելենսկիի ուղերձն՝ Ուկրաինայում նշվող Հիշատակի և հաշտեցման օրը
15:00 - 08 մայիսի, 2022

«Ոչ մի չարիք չի խուսափի պատասխանատվությունից»․ Զելենսկիի ուղերձն՝ Ուկրաինայում նշվող Հիշատակի և հաշտեցման օրը

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ուղերձ է հղել ուկրաինացիներին՝ Հիշատակի և հաշտեցման օրվա կապակցությամբ, որը նշվում է Երկրորդ աշխարհամարտի ավարտի օրը։ Նա հայտարարել է, որ «չարիքը չի խուսափելու պատասխանատվությունից» և «չի թաքնվելու բունկերում», գրում է Liga.net-ը։

Տեսաուղերձը նկարահանվել է Կիևի մոտ գտնվող Բորոդյանկա բնակավայրում՝ փլուզված շենքի ֆոնին։

«Այս տարի մենք այլ կերպ ենք ասում «այլևս երբեք»։ Այլ կերպ ենք լսում «այլևս երբեք» խոսքերը։ Դրանք հնչում են ցավոտ, դաժան։ Առանց բացականչության և հարցական նշանով», - ասել է նա։

Զելենսկու խոսքով՝ փետրվարի 24-ին՝ ուկրաինական պատերազմի մեկնարկի օրը, «երբեք»-ը «ջնջել են, գնդակահարել և ռմբակոծել հարյուրավոր հրթիռներով»։ Նա ասել է, որ «չարիքը վերադարձել է», «ուրիշ կարգախոսներով, բայց նույն նպատակով» Ռուսաստանը «նացիզմի արյունոտ վերակառուցում է սկսել»։

«Ոչ մի չարիք չի խուսափի պատասխանատվությունից։ Չի կարողանա թաքնվել բունկերում։ Դրանից ոչինչ չի մնա, քարը քարին չի մնա», - ասել է նա։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել