«Արևմուտքը չցանկացավ լսել մեզ. Ռուսաստանը կանխարգելիչ հակահարված տվեց ագրեսիային». Պուտինի ելույթը Կարմիր հրապարակում |tert.am|
12:33 - 09 մայիսի, 2022

«Արևմուտքը չցանկացավ լսել մեզ. Ռուսաստանը կանխարգելիչ հակահարված տվեց ագրեսիային». Պուտինի ելույթը Կարմիր հրապարակում |tert.am|

tert.am: Ռուսաստանի սահմանների մոտ անմիջական սպառնալիք էր ստեղծվում, հարձակում էր նախապատրաստվում, այդ թվում՝ ռուսական Ղրիմի վրա։ Այս մասին երկուշաբթի Մոսկվայի Կարմիր հրապարակում Հաղթանակի շքերթի ժամանակ հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

«Բացահայտորեն նախապատրաստվում էին մեկ այլ պատժիչ գործողության Դոնբասում՝ ներխուժելու մեր պատմական հողեր, այդ թվում՝ Ղրիմ: Կիևում հայտարարվեց միջուկային զենքի հնարավոր ձեռքբերման մասին, և ՆԱՏՕ-ի դաշինքը սկսեց ակտիվ ռազմական զարգացումը հարակից տարածքների վրա: Այսպիսով, մեզ համար բացարձակապես անընդունելի վտանգ է ստեղծվեց, ընդ որում՝ անմիջականորեն մեր սահմաններին»,- ասել է պետության ղեկավարը։

Պուտինն ասել է, որ Ռուսաստանը կանխարգելիչ հակահարված է տվել ագրեսիային։

«Մենք տեսել ենք, թե ինչպես է զարգանում ռազմական ենթակառուցվածքը, ինչպես են սկսել աշխատել հարյուրավոր օտարերկրյա խորհրդականներ, ՆԱՏՕ-ի երկրներից ամենաժամանակակից սպառազինությունների կանոնավոր մատակարարումներ են եղել։ Ամեն օր վտանգը մեծանում էր։ Ռուսաստանը կանխարգելիչ հակահարված տվեց ագրեսիային: Դա հարկադրված, ժամանակին և միակ ճիշտ որոշում էր՝ ինքնիշխան, ուժեղ, անկախ երկրի որոշում»,- ասել է Պուտինը։

Նախագահն ասել է, որ Ռուսաստանը կոչ է արել Արևմուտքին ազնիվ երկխոսության, բայց ամեն ինչ ապարդյուն էր։ «Ռուսաստանը միշտ հանդես է եկել հավասար և անբաժանելի անվտանգության համակարգի ստեղծման օգտին, մի համակարգ, որը կենսական նշանակություն ունի ողջ համաշխարհային հանրության համար»,- ընդգծել է Պուտինը։

«Անցյալ տարվա դեկտեմբերին մենք առաջարկեցինք պայմանագիր կնքել անվտանգության երաշխիքների վերաբերյալ, Ռուսաստանը կոչ արեց Արևմուտքին ազնիվ երկխոսության, խելամիտ փոխզիջումային լուծումներ գտնել, միմյանց շահերը հաշվի առնելու: Ապարդյուն: ՆԱՏՕ-ի երկրները չցանկացան լսել մեզ»,- հայտարարել է ՌԴ ղեկավարը։

Կարմիր հրապարակում շքերթին մասնակցում են նաև զինծառայողներ, որոնք ժամանել են անմիջապես Դոնբասի պատերազմական գոտուց, ասել է նախագահը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել