Երևանի քաղաքապետը շնորհավորել է վետերաններին Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 77-ամյակի առթիվ
13:37 - 09 մայիսի, 2022

Երևանի քաղաքապետը շնորհավորել է վետերաններին Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 77-ամյակի առթիվ

Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը բարձրաստիճան պաշտոնյաների, զինվորականների, վետերանների ու նրանց հարազատների հետ այցելել է «Մայր Հայաստան» հուշահամալիր: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունից։

«Ծաղիկներ խոնարհելով՝ ներկաները հարգանքի տուրք են մատուցել Հայրենական մեծ պատերազմում և Շուշիի ազատագրման պայքարում զոհված հերոսների հիշատակին:

Հաղթանակի օրվա առթիվ կազմակերպված զինվորական քայլերթից հետո քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը զրուցել է վետերանների հետ, շնորհավորել Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 77-ամյակի առթիվ և քաջառողջություն մաղթել նրանց», - նշված է հաղորդագրության մեջ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել