Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը շարունակում է սահմանային իրադրության վերաբերյալ ապատեղեկատվություն տարածել. ՀՀ ՊՆ
12:27 - 12 մայիսի, 2022

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը շարունակում է սահմանային իրադրության վերաբերյալ ապատեղեկատվություն տարածել. ՀՀ ՊՆ

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, շարունակելով սահմանային իրադրության վերաբերյալ ապատեղեկատվություն տարածելու գործելաոճը, հանդես է եկել հայտարարությամբ, որում նշում է, թե իբր մայիսի 11-ի երեկոյան ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական մարտական դիրքերի ուղղությամբ։

Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ պաշտպանության նախարարությունը, ընդգծելով, որ նշված տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը։

Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է և գտնվում է ՀՀ ԶՈՒ լիարժեք վերահսկողության ներքո։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել