Գործադիրը վարչապետի օգնական Աննա Վարդապետյանին առաջադրեց Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների թեկնածուների ցուցակը համալրելու մրցութային հանձնաժողովի կազմում
11:03 - 13 մայիսի, 2022

Գործադիրը վարչապետի օգնական Աննա Վարդապետյանին առաջադրեց Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների թեկնածուների ցուցակը համալրելու մրցութային հանձնաժողովի կազմում

ՀՀ կառավարությունը, ղեկավարվելով «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքի 17-րդ հոդվածի 2-րդ մասով, որոշեց Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների թեկնածուների ցուցակը հա­մալրելու մրցութային հանձնաժողովի կազմում առաջադրել վարչապետի օգնական Աննա Վարդապետյանի թեկնածությունը:

Հիշեցնենք, Աննա Վարդապետյանը 2019թ․ ՀՀ արդարադատության փոխնախարարն էր, 2020թ․ մարտից վարչապետի խորհրդականն է։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել