Կոչ ենք անում բնակիչներին խաղաղ իրականացնել իրավունքի դրսևորումը, իսկ ոստիկանությանը՝ զերծ մնալ անհավասար ուժի կիրառումից․ Freedom House |news.am|
10:38 - 14 մայիսի, 2022

Կոչ ենք անում բնակիչներին խաղաղ իրականացնել իրավունքի դրսևորումը, իսկ ոստիկանությանը՝ զերծ մնալ անհավասար ուժի կիրառումից․ Freedom House |news.am|

news.am: Մեզ մտահոգում է Հայաստանում տեղի ունեցող ցույցերի ժամանակ լրագրողների, հասարակական գործիչների և հասարակ քաղաքացիների դեմ կիրառվող բռնությունը: Այս մասին ասվում է Freedom House հասարակական կազմակերպության Twitter-ում հրապարակված հաղորդագրության մեջ:

«Կոչ ենք անում բնակիչներին խաղաղ իրականացնել իրենց հիմնարար իրավունքի դրսևորումը, իսկ ոստիկանությանը կոչ ենք անում զերծ մնալ անհավասար ուժի կիրառումից: Հայաստանի իշխանությունները և ընդդիմությունը պետք է հարգեն ժողովրդավարական և իրավապաշտպան ինստիտուտների, այդ թվում՝ քաղաքացիական հասարակության և ԶԼՄ-ների անխափան գործունեությունը, որն անհրաժեշտ է քաղաքացիների իրավունքների ապահովման համար՝ ժողովրդավարական սկզբունքների համաձայն»,- ասվում է հայտարարությունում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել