Երկրաշարժ է գրանցվել Հայաստան-Վրաստան սահմանային գոտում
21:35 - 14 մայիսի, 2022

Երկրաշարժ է գրանցվել Հայաստան-Վրաստան սահմանային գոտում

Սույն թվականի մայիսի 14-ին, տեղական ժամանակով ժամը 21:14-ին (Գրինվիչի ժամանակով մայիսի 14-ին, ժամը 17:14-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.20⁰ և արևելյան երկայնության 43.96⁰ աշխարհագրական կոորդինատներով Վրաստան-Հայաստան սահմանային գոտի` Բավրա գյուղից 15 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 4․5 մագնիտուդով երկրաշարժ:

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6 բալ: Երկրաշարժը զգացվել է Շիրակի և Լոռու մարզերում` 4-5 բալ, Արագածոտնի և Տավուշի մարզերում` 3-4 բալ, Երևան քաղաքում և Արարատի մարզում` 3 բալ ուժգնությամբ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել