Հարավային Կորեան Հյուսիսային Կորեային կորոնավիրուսի դեմ պատվաստանյութեր մատակարարելու պատրաստակամություն է հայտնել |tert.am|
08:37 - 16 մայիսի, 2022

Հարավային Կորեան Հյուսիսային Կորեային կորոնավիրուսի դեմ պատվաստանյութեր մատակարարելու պատրաստակամություն է հայտնել |tert.am|

tert.am: Կորեայի Հանրապետությունը պատրաստ է ԿԺԴՀ-ին Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութեր ու անհրաժեշտ դեղորայք մատակարարել։ Այս մասին, ինչպես գրում է ՏԱՍՍ գործակալությունը, հայտնել է Հարավային Կորեայի նախագահ Յուն Սոկ Յոլը։

«Եթե Հյուսիսային Կորեայի իշխանությունները դրական արձագանքեն, մենք ջանք չենք խնայի և կտրամադրենք անհրաժեշտ ամբողջ օգնությունը, այդ թվում՝ կուղարկենք բուժաշխատողներ և կմատակարարենք կորոնավիրուսի դեմ պատվաստանյութեր, դեղորդայք ու բժշկական գործիքներ», - ասել է Հարավային Կորեայի նախագահը խորհրդարանում ելույթի ժամանակ։

Նա ընդգծել է Հյուսիսային Կորեային ցանկացած պահի մարդասիրական օգնություն ցուցաբերելու Հարավային Կորեայի պատրաստակամությունը՝ չնայած երկու երկրների հարաբերություններում առկա քաղաքական և ռազմական նկատառումներին։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել