Ֆրանսիայի վարչապետ Ժան Կաստեքսը հրաժարական է ներկայացրել
 |shantnews.am|
19:37 - 16 մայիսի, 2022

Ֆրանսիայի վարչապետ Ժան Կաստեքսը հրաժարական է ներկայացրել |shantnews.am|

shantnews.am: Ելիսեյան պալատը հայտարարել  է Ֆրանսիայի վարչապետ Ժան Կաստեքսի հրաժարականի մասին։  Նախագահ Էմանուել Մակրոնն ընդունել է վարչապետի հրաժարականը։

«Ժան Կաստեքսը կառավարության ղեկավարի պաշտոնից հրաժարականի դիմում է ներկայացրել հանրապետության նախագահին, որն ընդունել է այն»,- ասվում է հաղորդագրությունում։ «Մինչ նոր կառավարության նշանակումը Կաստեքսը և նախարարները ժամանակավորապես կկատարեն իրենց պարտականությունները»։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել