Մակրոնն աջակցել է ՆԱՏՕ-ին անդամակցելու Շվեդիայի որոշմանը

 |armenpress.am|
19:50 - 16 մայիսի, 2022

Մակրոնն աջակցել է ՆԱՏՕ-ին անդամակցելու Շվեդիայի որոշմանը |armenpress.am|

armenpress.am: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը լիարժեք աջակցում է Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու որոշմանը: Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտնում է Ելիսեյան պալատը:

Մայիսի 15-ին Շվեդիայի իշխող Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը հայտարարել է, որ մտադիր է ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտ ներկայացնել: Շվեդիայի վարչապետ Մագդալենա Անդերսոնը նշել է, որ ՆԱՏՕ-ին անդամակցելը դրական ազդեցություն կունենա երկրի և շվեդ ժողովրդի անվտանգության վրա։

«Հանրապետության նախագահը կողմ է Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու սուվերեն որոշմանը»,-ասվում է հաղորդագրության տեքստում:

Ավելի վաղ Մակրոնն աջակցել էր Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու որոշմանը: 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել