Թուրքիան չի կարող «այո» ասել ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցությանը․ Էրդողան
21:54 - 16 մայիսի, 2022

Թուրքիան չի կարող «այո» ասել ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցությանը․ Էրդողան

Թուրքիան չի կարող «այո» ասել ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցությանը։ Այս մասին ասել է Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը Անկարայում Ալժիրի նախագահ Աբդելմաջիդ Թեբունի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսում։

Անկարան չի համաձայնի Ֆինլանդիայի և Շվեդիայի միանալուն ՆԱՏՕ-ին այն բանից հետո, երբ երկու երկրները հրաժարվեցին կատարել հանրապետության խնդրանքը՝ ահաբեկչական կազմակերպությունների հետ կապ ունեցող անձանց արտահանձնման վերաբերյալ:

Նա Շվեդիայի և Ֆինլանդիայի պատվիրակություններին խորհուրդ է տվել իրենց նեղություն չտալ՝ մեկնելով Թուրքիա՝ համոզելու Անկարային ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցում։

«Երկուշաբթի օրը նրանց պատվիրակությունները գալու են Թուրքիա։ Գալիս են մեզ համոզելու՞․ կներեք, թող իրենց նեղություն չտան։ Անվտանգության երաշխիք հանդիսացող ՆԱՏՕ-ին անդամակցությանը մենք «այո» չենք ասի, որովհետև այդ ժամանակ ՆԱՏՕ-ն կդադարի լինել անվտանգության կազմակերպություն և կդառնա մի վայր, որտեղ կլինեն ահաբեկիչների բազմաթիվ ներկայացուցիչներ։ Թուրքիան «այո» չի ասելու այն երկրների անդամակցությանը, որոնք պատժամիջոցներ են կիրառում մեր երկրի նկատմամբ»։

Էրդողանը նշել է, որ Ֆինլանդիան ու Շվեդիան հստակ և միանշանակ վերաբերմունք չունեն ահաբեկչական կազմակերպությունների նկատմամբ և անգամ  Ֆինլանդիայի և Շվեդիայի խորհրդարանականների մեջ կան «ահաբեկչության կողմնակիցներ»։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել