Զոհված զինծառայողների հարազատները փակել են Վերաքննիչ դատարանի հարակից փողոցը |news.am|

news.am: Զոհված զինծառայողների հարազատները փակել են Վերաքննիչ դատարանի հարակից փողոցը, նրանց ձեռքին կան զոհված զինծառայողների նկարները։

Այսօր դատախազի չներկայանալու պատճառով Փաշինյանի դեմ գործ հարուցելու հերթական դատական նիստը չի կայացել: Դատավորը հայտարարել է, որ ինքը ծանուցել է դատախազին:

Նշենք, որ այդ դատական նիստով զոհվածների հարազատները գործում պետք է ներգրավվեին որպես տուժողներ: Ծնողները կասկածներ ունեն, որ նիստը դիտավորյալ ձգձգում են:

«Մենք վրդովմունքից դուրս ենք եկել փողոց, փակել ենք փողոցը՝ պահանջելով, որ գան, մեր բոլոր հարցերին պատասխան տան, ոչ թե սպասենք մայիսի 19-ին ժամը 1-ին»,-ասաց զոհվածի հարազատներից Անահիտ Մանասյանը:

Դատախազը լրագրողների հետ զրույցում ասաց, որ նիստի մասին ո՛չ բանավոր, ո՛չ գրավոր ծանուցագիր չի ստացել: Դրա մասին տեղեկացել է առավոտյան ժամը 10-ին, այսինքն՝ այն ժամանակ, երբ նիստը պետք է սկսվեր: Նա նաև նշեց, որ ինքը տեղյակ է, թե որ օրն է տեղի ունենալու հաջորդ նիստը, և պատրաստ է ներկա լինել:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով