hetq.am: Արտաքին գործերի նախարարությունը չի մանրամասնում Ադրբեջանի հետ սահմանազատման հանձնաժողովի կազմը։ Հարցմանն ի պատասխան արտաքին քաղաքական գերատեսչությունը նշում է, որ հաջորդիվ զարգացումների վերաբերյալ հանրությունը կտեղեկացվի։
Դեռ մի քանի օր առաջ Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել էր, որ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ հեռախոսազրույցի ժամանակ կողմերը քննարկել էին երկու երկրների շփման գծի սահմանազատման հարցը։
Ի պատասխան հարցման` Արտաքին գործերի նախարարությունը նշել է, որ ապրիլի 25-ին Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ հեռախոսազրուցի ընթացքում կողմերը համաձայնության են եկել սահմանազատման և սահմանային անվտանգության հանձնաժողովի կառուցվածքի շուրջ։ «Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում սահմանազատման և սահմանային անվտանգության հանձնաժողովի վերաբերյալ հանդիպում անցկացնել»,- պատասխանել է ԱԳՆ-ն՝ չմանրամասնելով ո՛չ օրը, ո՛չ վայրը և ոչ էլ կազմն ու ձևաչափը։
Ավելին՝ hetq.am-ում
comment.count (0)