ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն ընդունել է դաշինքին անդամակցության Ֆինլանդիայի եւ Շվեդիայի հայտերը |armenpress.am|

armenpress.am: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը մայիսի 18-ին Բրյուսելում Ֆինլանդիայի եւ Շվեդիայի դեսպաններից ընդունել է դաշինքին իրենց երկրների անդամակցության հայտերը:

ՆԱՏՕ-ին անդամակցության որոշումը մայիսի 17-ին Ֆինլանդիայի խորհրդարանն ընդունել է 188 «կողմ» եւ 8 «դեմ» ձայներով: Դրան հավանություն է տվել կառավարությունը եւ նախագահ Սաուլի Նիինիստյոն:

Մայիսի 17-ին Շվեդիայի հայտն ստորագրել է այս երկրի ԱԳ նախարարության ղեկավար Անն Լինդեն: Անդամակցության հայտերը սկզբում կքննարկեն ՆԱՏՕ-ի խորհրդում, որից հետո անդամակցության մասին համաձայնագիրը պետք է ազգային մակարդակով վավերացվի դաշինքի բոլոր 30 երկրներում, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով