Առավոտյան ձերբակալված Գարիկ Գալեյանն ազատ կարձակվի
 |tert.am|
20:36 - 18 մայիսի, 2022

Առավոտյան ձերբակալված Գարիկ Գալեյանն ազատ կարձակվի |tert.am|

tert.am: Այսօր վաղ առավոտյան ձերբակալված Գարիկ Գալեյանը՝ 44-օրյա պատերազմում զոհված Մխիթար Գալեյանի հայրը, ազատ է արձակվում:  

Այս մասին ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության շենքի մոտ լրագրողներին ասել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը։

«Վարույթ իրականացնող մարմինը նախ ընդառաջ գնաց մեր նահատակված հերոսների ծնողների պահանջին, ապա նաև հավատարիմ մնաց իր մարդ կերպարին և տեսակին։ Հասկացան, որ Գարիկ Գալեյանը չի կարող գտնվել ձերբակալության մեջ։

Արթուր Ղազինյանը նշել է, որ դեռ հստակ չէ՝  կիրառվել է պատգամավորական երաշխավորագիրը, թե կկիրառվի ստորագրություն չբացակայելու մասին։

Ավելի վաղ Քննչական կոմիտեն հայտնել էր, որ մի խումբ անձինք մտել են զորամասի տարածք, որի ընթացքում չենթարկվելով զորամասի տարածքը լքելու՝ զորամասի հրամանատարի տեղակալ, գնդապետի օրինական պահանջին, հայհոյել են, քաշքշել և բռնություն գործադրել նրա նկատմամբ՝ պլաստմասե շշով հարվածելով դեմքին: Պարզվել են այդ անձանցից երեքի ինքնությունը․ նրանք Գարիկ և Արթուր Գալեյան եղբայրներն են, ինչպես նաև քաղաքացի Ազգուշ Մարտիրոսյանը: Գարիկ Գալեյանը ձերբակալվել է։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել