«Դիմադրության» շարժման մասնակիցները Մատենադարանի մոտից երթով վերադառնում են Ֆրանսիայի հրապարակ
 |news.am|
18:20 - 20 մայիսի, 2022

«Դիմադրության» շարժման մասնակիցները Մատենադարանի մոտից երթով վերադառնում են Ֆրանսիայի հրապարակ |news.am|

news.am: «Դիմադրության» շարժման մասնակիցները շուրջ մեկ ժամ Մատենադարանի դիմաց կանգնելուց հետո, որոշեցին վերադառնալ Ֆրանսիայի հրապարակ:

Մինչ այդ ՀՅԴ երիտասարդական միության կենտրոնական վարչության ներկայացուցիչ Սևակ Նազարյանը հայտարարեց. «Մենք այստեղ սպասում ենք, որ մեր ուղերձը հղենք Լիտվայի նախագահին եւ իր միջոցով միջազգային հանրությանն ու ԵՄ-ին. եկել ենք ասելու, որ Հայաստանը միայն այս իշխանությունների ներկայացրած կողմը չէ, Հայաստանն ունի ժողովրդային լայն աջակցություն վայելով հակառակ կողմ, որը նշանակում է, որ այս իշխանությունները չեն ներկայացնում հայ ժողովրդի շահերը»:

Նշենք, որ այս պահին Մատենադարանում է գտնվում Լիտվայի նախագահը:

Մեծ թվով ոստիկաններ փակել էին Մաշտոցի պողոտան եւ թույլ չէին տալիս, որ ցուցարարները մոտենան Մատենադարանի շենքին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել