Արագածոտնում հիմնվել է 5 ՄվՏ հզորությամբ «Թալին-2» արևային ֆոտովոլտային էլեկտրակայանը
13:09 - 21 մայիսի, 2022

Արագածոտնում հիմնվել է 5 ՄվՏ հզորությամբ «Թալին-2» արևային ֆոտովոլտային էլեկտրակայանը

Հայաստանում ամենաշատ արևային օրերն ունեցող մարզերից մեկում՝ Արագածոտնում, ևս 1 արևային ֆոտովոլտային կայան է հիմնվել․ «Բիլդմաստեր» ՍՊԸ-ն Թալինում կառուցել է 5 ՄվՏ հզորությամբ «Թալին-2» կայանը։ Ծրագրի արժեքը շուրջ 5 մլն դոլար է։ Այս մասին հայտնում են Արագածոտնի մարզպետարանից։ 
 
«Նախօրեին հանդիսավորությամբ և պաշտոնատար անձանց մասնակցությամբ տեղի է ունեցել կայանի բացումը։
Ներկա են եղել Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը, փոխմարզպետ Հարություն Գուլյանը, մարզպետի խորհրդական Արմեն Գրիգորյանը, մարզպետարանի զարգացման ծրագրերի, վերլուծության և զբոսաշրջության բաժնի պետ Գագիկ Պողոսյանը, Թալինի համայնքի ղեկավարի պաշտոնակատար Տավրոս Սափեյանը։
 
«Բիլդմաստեր» ՍՊԸ ներկայացուցիչների հետ կարմիր ժապավենը կտրել է մարզպետ Սերգեյ Մովսիսյանը։
 
Շնորհավորանքի խոսքում նա ընդգծել է, որ կայանը երկրի և մարզի տնտեսական զարգացման, երկրի էներգետիկ կայունության և անկախության ապահովման, կանաչ էներգետիկայի մասսայականացման տեսանկյունից մեծ կարևորություն է ներկայացնում, և նման խոշոր ներդրումները մարզում խրախուսելի են։
Կայանն արտադրում է 10 500 000 կվտ-տարի էլեկտրաէներգիա և CO2 գազի արտանետումը կրճատում է 10200 տոննա-տարիով։
 
Նշենք, որ «Թալին-2»-ի կառուցման համար ձեռք է բերվել շուրջ 11,5 հա հողակտոր, որից շուրջ 7,5 հա էներգետիկ նշանակության հողակտորի վրա կառուցվել է կայանը»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել