Մոսկվան չի կարող խաթարել Ուկրաինային սպառազինության մատակարարումները․Սպիտակ տուն |factor.am|
13:41 - 23 մայիսի, 2022

Մոսկվան չի կարող խաթարել Ուկրաինային սպառազինության մատակարարումները․Սպիտակ տուն |factor.am|

factor.am: ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը հայտարարել է, որ չնայած Ռուսաստանը փորձում է խանգարել Ուկրաինա զենքի մատակարարումներին, այնուամենայնիվ, լրջորեն չի կարողանում ազդել այդ մատակարարումների վրա։ Այս մասին տեղեկանում ենք Սպիտակ տան պաշտոնական կայքից։ «Մենք ունենք Ուկրաինա զենքի մատակարարումների բազմազան ու ճկուն շղթա։

Նույնիսկ եթե ռուսներին հաջողվի թիրախավորել ու հարվածել Ուկրաինայում գտնվող որոշ խմբաքանակների, ռազմավարական տեսակետից չի խաթարի մեր տրամադրած ռազմական օգնությանը»,- ասել է Սալիվանը՝ պատասխանելով ՌԴ ՊՆ պնդումների մասին հարցին, որ ԱՄՆ-ից և Եվրոպայից ուղարկված զենքի մեծ խմբաքանակ են ոչնչացրել:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել