Գործընկերների հետ ազգային արժույթներով հաշվարկների անցնելն իր արդյունքն է տալիս, դա նպաստում է ռուբլու ամրապնդմանը, հայտնել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր Սոչիում Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հանդիպման ժամանակ, գրում է ՌԻԱ Նովոստին։
«Մեր գործընկերների հետ առևտրում ազգային արժույթին՝ ռուբլուն, անցնելը նույնպես իրենն ասում է։ [...] Իրավիճակն օբյեկտիվորեն այնպես դասավորվեց, որ մենք դա արեցինք։ Ոչ ի վնաս մեր գործընկերների, ուզում եմ սա ընդգծել։ Ոչ ի վնաս մեր գործընկերների։ Կատարելով մեր բոլոր պարտավորությունները», - ասել է նա։
Պուտինը նաև նշել է, որ ռուսական տնտեսությունը դիմանում է պատժամիջոցներին․
«Ցանկանում եմ նշել, որ, չնայած բոլոր բարդություններին, ռուսական տնտեսությունը դիմանում է պատժամիջոցային հարվածին, բավականին արժանապատիվ ձևով է դիմանում։ Այս մասին են վկայում բոլոր հիմնական մակրոտնտեսական ցուցանիշները»։
Նորա Վանյան
comment.count (0)