Ադրբեջանի կազմում որևէ կարգավիճակ անընդունելի է.  Արցախի նախագահի խոսնակ

 |artsakhpress.am|
18:25 - 23 մայիսի, 2022

Ադրբեջանի կազմում որևէ կարգավիճակ անընդունելի է. Արցախի նախագահի խոսնակ |artsakhpress.am|

artsakhpress.am: Արցախի Հանրապետության իշխանությունների վերաբերմունքը տարբեր ձևաչափերով ընթացող բանակցություններում և քննարկումներում Արցախի Հանրապետության ու Արցախի ժողովրդի ճակատագրի վերաբերյալ հնչեցվող հայտարարություններին միանշանակ է և արտահայտվել է մի քանի անգամ՝ նախագահի ու Ազգային ժողովի կողմից։

Այս մասին «Արցախպրես»-ին տված մեկնաբանությունում ասել է Արցախի Հանրապետության նախագահի մամուլի քարտուղար Լուսինե Ավանեսյանն՝ ավելացնելով, որ ցանկանում է հիշեցնել 2021 թվականի դեկտեմբերին նախագահ Հարությունյանի հրապարակած դրույթներից մի քանիսը.

Արցախահայության ինքնորոշման իրավունքի լիարժեք ճանաչումը որևէ վերապահման և զիջման ենթակա չէ։ Այդ հարցի բացառիկ տերը Արցախի ժողովուրդն է։

Արցախի Հանրապետության անկախության միջազգային ճանաչումը իշխանությունների ուղենիշն է մնում։ Ադրբեջանի կազմում որևէ կարգավիճակ անընդունելի է։

Ոչ միայն կարգավիճակի, այլև ժողովրդագրական առումով վերադարձն անցյալին անընդունելի է։ Արցախի Հանրապետությունն ունի իր տարածքային ամբողջականությունը վերականգնելու խնդիր։

Արցախի նախագահի խոսնակի խոսքով՝ իր քաղաքականությունն Արցախի իշխանությունը կառուցում ու իրականացնում է Արցախի Հանրապետության անկախության հռչակագրին և մայր օրենքին համապատասխան՝ համագործակցելով բոլոր գործընկերների հետ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել