Ազատությունն ավելի կարևոր է, քան ազատ առևտուրը․ Ստոլտենբերգ
17:36 - 24 մայիսի, 2022

Ազատությունն ավելի կարևոր է, քան ազատ առևտուրը․ Ստոլտենբերգ

Արևմյան երկրները չպետք է տնտեսական շահը գերադասեն անվտանգությունից, ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը, գրում է Reuters-ը։

«Մենք պետք է գիտակցենք, որ մեր տնտեսական որոշումները հետևանքներ են թողնում մեր անվտանգության վրա։ Ազատությունն ավելի կարևոր է, քան ազատ առևտուրը, մեր արժեքների պաշտպանությունն ավելի կարևոր է, քան եկամուտը», - ասել է Ստոլտենբերգը շվեյցարական Դավոս քաղաքում անցկացվող Համաշխարհային տնտեսական համաժողովում ելույթ ունենալիս։

«Ես դեմ չեմ Չինաստանի հետ առևտրին, սակայն ասում եմ, որ, օրինակ, մեր 5G ցանցերի նկատմամբ վերահսկողությունն ավտանգության համար կենսական նշանակություն ունի», - ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն՝ անդրադառնալով 5G ցանցերում չինական տեխնոլոգիաների օգտագործման շուրջ քննարկումներին։

Ստոլտենբերգի խոսքով՝ ազատ առևտուրը բարեկեցության և բարգավաճման է բերել, սակայն դրա գինը շատ բարձր է։

«Որովհետև այդ առևտրի մի մասը, ավտորիտար ռեժիմների հետ այդ փոխգործակցության մի մասը խաթարում է մեր անվտանգությունը։ Եվ այս դեպքում մենք պետք է ընտրենք անվտանգությունն, այլ ոչ թե խոցելիությունն ու գերկախվածությունն ավտորիտր եռժիմներից», - ասել է նա։

Անդրադառնալով Ռուսաստանից գազ գնելուն՝ Ստոլտենբերգը նշել է, որ «դա Ռուսաստանին գործիք է տալիս՝ մեզ ահաբեկելու և դա մեր դեմ օգտագործելու»։


Նորա Վանյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել