ՀՀ ԱԻ նախարարը Արցախի ՆԳ նախարարի հետ հանդիպմանը գերատեսչությունների միջև ավելի սերտ համագործակցության հույս է հայտնել
18:23 - 24 մայիսի, 2022

ՀՀ ԱԻ նախարարը Արցախի ՆԳ նախարարի հետ հանդիպմանը գերատեսչությունների միջև ավելի սերտ համագործակցության հույս է հայտնել

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանը մայիսի 24-ին ընդունել է Արցախի ներքին գործերի նախարար Կարեն Սարգսյանին:

Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ-ից։

Նախարար Փամբուխչյանը կարևորել է Արցախի գործընկերոջ հետ նման ձևաչով հանդիպումները և հույս հայտնել, որ այն կծառայի երկու նախարարությունների միջև ավելի սերտ փոխգործակցությանը:

«Կարեն Սարգսյանն իր հերթին շնորհավորել է Արմեն Փամբուխչյանին արտակարգ իրավիճակների նախարար նշանակվելու կապակցությամբ և շնորհակալություն հայտնել ջերմ ընդունելության համար: Արցախի ՆԳ նախարարը բարձր է գնահատել ԱԻ նախարարության կողմից պատերազմի ժամանակ ցուցաբերված հումանիտար օգնության պատշաճ կազմակերպումը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

ՀՀ ԱԻ և Արցախի ՆԳ նախարարները քննարկել են մի շարք հարցեր, պայմանավորվել, որ նման հանդիպումները և անձնական շփումները կլինեն շարունակական:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել