Ադրբեջանը և Թուրքիան շտապում են, որովհետև գիտեն՝ երբ Հայաստանում կորցնեն գործընկերոջը, չեն կարողանալու ծրագրերը ավարտին հասցնել․ Իշխան Սաղաթելյան
 |tert.am|
20:18 - 24 մայիսի, 2022

Ադրբեջանը և Թուրքիան շտապում են, որովհետև գիտեն՝ երբ Հայաստանում կորցնեն գործընկերոջը, չեն կարողանալու ծրագրերը ավարտին հասցնել․ Իշխան Սաղաթելյան |tert.am|

tert.am: Երևանի Սասունցի Դավթի արձանի մոտ մեկնարկեց «Դիմադրություն» շարժման հանրահավաքը, որը շարունակվեց երթով:

«Այսօրվա գլխավոր թեման այս դավաճանի բրյուսելյան հանդիպումն էր։ Մենք որևէ դրական ակնկալիք սրանցից, բնականաբար, չունեինք։ Եվ որևէ հակահայ պայմանավորվածություն որևէ կերպ մեզ այլևս չի զարմացնում։ Մենք ասել ենք՝ ստեղծված իրավիճակից կա մեկ հիմնական լուծում՝ օր առաջ ազատվել այս չարիքի կառավարությունից»,-հայտարարեց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը։

Իրավիճակը հետևյալն է՝ նկատեց նա․ Ադրբեջանը շտապում է, Թուրքիան շտապում է, շտապում են, որպեսզի կարողանան պատերազմում ձեռք բերած իրենց առավելությունը դարձնել դե յուրե՝ փաստաթղթավորել։

«Շտապում են, որովհետև գիտեն՝ երբ Հայաստանում կորցնեն իրենց գործընկերոջը, ու դրան շատ չի մնացել, արդեն այն ծրագրերը, որ դրված են իրենց առջև, չեն կարողանալու ավարտին հասցնել»,-հայտարարեց Իշխան Սաղաթելյանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել