Թուրքիան ու Իսրայելը պատրաստ են գնահատել դեսպանների նշանակման հնարավորությունը. Չավուշօղլու

 |armenpress.am|
22:28 - 25 մայիսի, 2022

Թուրքիան ու Իսրայելը պատրաստ են գնահատել դեսպանների նշանակման հնարավորությունը. Չավուշօղլու |armenpress.am|

armenpress.am: Իսրայելը և Թուրքիան պատրաստ են Իսրայելի արտգործնախարար Յաիր Լապիդի այցի ընթացքում գնահատել երկու երկրների դեսպանների նշանակման հնարավորությունը։ Այս մասին Իսրայել կատարած այցի ժամանակ հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։

«Մենք պայմանավորվել ենք մեր նախարարությունների և համապատասխան պետական կառույցների միջև վերսկսել տեխնիկական հանդիպումները: Մենք որոշել ենք Լապիդի՝ Թուրքիա այցի ընթացքում գնահատել Իսրայելի հետ փոխադարձ դեսպանների նշանակման հարցը», - «Միլլիեթ» պարբերականի փոխանցմամբ, ասել է Չավուշօղլուն։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել