Ընդդիմության երթը Ֆրանսիայի հրապարակից հասավ Հանրապետության հրապարակ։
Նրանք շարժվում էին դեպի Կառավարության շենք, որտեղ պետք է ժամանի Չեռնոգորիայի նախագահ Միլո Ջուկանովիչը։ Ոստիկանությունը, սակայն, թույլ չտվեց առաջ շարժվել։
Սաղաթելյանը հայտարարեց, որ «Հայաստան ժամանած Չեռնոգորիայի նախագահին Կառավարության շենք են ուղեկցել հետևի՝ ավտոտնակների մուտքով», և որ Կառավարության շենքում տեղի է ունենում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Չեռնոգորիայի նախագահ Միլո Ջուկանովիչի հանդիպումը։
Նրա խոսքով՝ իրենց առջև դրված խնդիրը լիարժեք կատարել են՝ թույլ չտալով կենտրոնական մուտքով, սահմանված արարողակարգով տեղի ունենա ընդունելությունը, և ուղերձն էլ հստակ փոխանցվել է։
Սաղաթելյանը ակցիայի մասնակիցներին առաջարկեց վերադառնալ Ֆրանսիայի հրապարակ, որտեղ ժամը 19։00-ին նախատեսված էր ընդդիմության հանրահավաքը, սակայն մասնակիցները հրաժարվեցին հեռանալ Կառավարության շենքի մոտից։
comment.count (0)