Մեծ Բրիտանիան պատրաստ է ակտիվորեն մասնակցել հետպատերազմյան Ուկրաինայի վերականգմանը

 |armenpress.am|
18:40 - 27 մայիսի, 2022

Մեծ Բրիտանիան պատրաստ է ակտիվորեն մասնակցել հետպատերազմյան Ուկրաինայի վերականգմանը |armenpress.am|

armenpress.am: Մեծ Բրիտանիան ամենաակտիվ մասնակցությունն է ունենալու հետպատերազմյան Ուկրաինայի վերականգմանը, իսկ առայժմ ձգտում է օգնել նրան ռազմական տեխնիկայի մատակարարումներով: Ինչպես տեղեկացնում է  «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Լիզ Թրասը:

«Մեծ Բրիտանիան մտադիր է ամենաակտիվ մասնակցությունն ունենալ հետպատերազմյան Ուկրաինայի վերակառուցմանը: Դրա համար անհրաժեշտ է ստեղծել «Մարշալի պլանի» նոր տարբերակը: Իսկ առայժմ մենք ձգտում ենք օգնել Ուկրաինային ռազմական տեխնիկայի մատակարարումներով», - ասել է Թրասը Պրահայում, որտեղ նա այցով այնտեղ էր գտնվում:

Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարի խոսքով՝ Արեւմուտքի երկրներին անհրաժեշտ է անել ամեն ինչ, որպեսզի Ուկրաինան հաղթի Ռուսաստանի հետ հակամարտությունում:

«Հակառակ դեպքում Արևմուտքի երկրները չեն կարողանա իրենց անվտանգ զգալ», - հավելել է Թրասը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել