Հիփոթեքի տոկոսը մարելու նպատակով պետությունը 22,7 մլրդ դրամ եկամտային հարկի գումար է վերադարձրել վարկառուներին.Բադասյան |news.am|
12:49 - 01 հունիսի, 2022

Հիփոթեքի տոկոսը մարելու նպատակով պետությունը 22,7 մլրդ դրամ եկամտային հարկի գումար է վերադարձրել վարկառուներին.Բադասյան |news.am|

news.am: Պետությունը 2021 թվականին հիփոթեքային վարկի սպասարկման համար վճարվող տոկոսների մասով վարկառուներին և համավարկառուներին է վերադարձրել 22.7 մլրդ դրամ եկամտային հարկի գումար, ինչը նախորդ տարվա համեմատ աճել է շուրջ 70 տոկոսով: Այս մասին, այսօր՝ հունիսի 1-ին, ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «Հայաստանի Հանրապետության 2021թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության ներկայացման ժամանակ ասաց ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը:

Եկամտային հարկի գծով վերադարձված գումարները 2021-ին կազմել են 32.6 մլրդ դրամ՝ 83.8 տոկոսով կամ 14.9 մլրդ դրամով գերազանցելով նախորդ տարվա ցուցանիշը:

«Ընդ որում, հիփոթեքային վարկի սպասարկման համար վճարվող տոկոսների մասով վարկառուներին և համավարկառուներին է վերադարձվել 22.7 մլրդ դրամ եկամտային հարկ, որը նախորդ տարվա համեմատ աճել է 70.4 տոկոսով կամ 9.4 մլրդ դրամով»,-ասաց Բադասյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել