Այսօրվա ԳՇ պետի պաշտոնակատարը լիովին իրականացնում է ԳՇ պետի լիազորությունները․ Սուրեն Պապիկյան |tert.am|
09:32 - 07 հունիսի, 2022

Այսօրվա ԳՇ պետի պաշտոնակատարը լիովին իրականացնում է ԳՇ պետի լիազորությունները․ Սուրեն Պապիկյան |tert.am|

tert.am: Խոսքը վերաբերում է ՊՆ կառուցվածքի փոփոխություններին։ Դրանից հետո կունենանք ԳՇ պետի նշանակում։ Նոր մոդել կունենանք, որով ԳՇ պետը կլինի նախարարի առաջին տեղակալը։ ԶՈՒ-ն զբաղվելու են միայն երկրի պաշտպանությամբ։

Առաջին ալիքի՝ Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցում հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը՝ պատասխանելով ԳՇ պետ չնշանակելու մասին հարցին․

«Գնում, սպասարկում, ապահովում․ դրանցով պիտի զբաղվեն այլ վարչություններ ՊՆ կազմում։ Դա պիտի արվի ոչ զինվորականների կողմից, շատ բաներ պիտի լինեն պատվիրակված, օրինակ ինչպես սննդի դեպքում էր։ Օրենքն առաջիկայում կմտնի ԱԺ ու կունենանք ԳՇ պետ։ Այսօրվա ԳՇ պետի պաշտոնակատարը լիովին իրականացնում է ԳՇ պետի լիազորությունները, ուզում եմ հասկանամ ինչի՞ մեջ է խնդիրը»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել