Կառավարությունը «Հյուսիս-Հարավի» շրջանակում Սյունիքի որոշ տարածքների նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչեց
10:48 - 09 հունիսի, 2022

Կառավարությունը «Հյուսիս-Հարավի» շրջանակում Սյունիքի որոշ տարածքների նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչեց

Կառավարությունն այսօր չզեկուցվող հարցերի փաթեթով Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի շրջանակներում Սյունիքի որոշ տարածքների նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչեց։

Նախագծային փաստաթղթերի համաձայն՝ ծրագրի շրջանակներում կառուցվող ճանապարհահատվածի (այդ թվում՝ տեղափոխման ենթակա հաղորդակցուղիների) օտարման գոտու սահմաններում ներառված են ՀՀ Սյունիքի մարզի Լեռնաձոր, Քաջարան, Տաշտուն, Լիճք, Վարդանիձոր, Գուդեմնիս, Լեհվազ, Մեղրի, համայնքներում գտնվող ընդհանուրը 982 միավոր հողամասեր։

Նախագծով առաջարկվում է հաստատել օտարվող սեփականությունների օտարման գոտին և սահմանել, որ օտարվող սեփականության ձեռք բերող է հանդիսանում Հայաստանի Հանրապետությունը, որի անունից հանդես է գալիս «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը։ 

Սեփականության օտարման գործընթացն սկսելու վերջնաժամկետն 2023 թվականի հունիսի 30-ն է:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել