Լավրովն անդրադարձավ Փառուխից ադրբեջանական զորքերի հետքաշման խնդրին |factor.am|

factor.am: Ռուս զինվորականները և մեր հայ ընկերները լավ տեղեկացված են Փառուխի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ։

Այդ մասին Հայաստանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարների համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ ի պատասխան լրագրողի այն հարցին, թե կա՞ որևէ առաջընթաց ադրբեջանական զորքերի Փառուխ ներխուժման հանգամանքների բացահայտման ուղղությամբ և ի՞նչ է արվում ադրբեջանական զորքերը ելման դիրքեր վերադարձնելու ուղղությամբ։

«Ռուս զինվորականները և մեր հայ ընկերները խնդիրը պահում են ուշադրության կենտրոնում՝ որպես առաջնահերթություն։ Այնտեղ արդեն որոշակի արդյունքներ կան՝ իրավիճակի հանգուցալուծման հետ կապված։ Եվ մենք փոխըմբռնում ունենք, որ մեկնարկվող սահմանագծման գործընթացի շրջանակում այդ հարցը կքննարկվի և անպայման լուծում կստանա»,- նշեց Լավրովը։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն