Մհեր Գրիգորյանը մասնակցել է ԱՊՀ տնտեսական խորհրդի նիստին
18:31 - 10 հունիսի, 2022

Մհեր Գրիգորյանը մասնակցել է ԱՊՀ տնտեսական խորհրդի նիստին

Աշխատանքային այցով Ղազախստանի Հանրապետություն ժամանած փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Նուր-Սուլթանում մասնակցել է Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) տնտեսական խորհրդի հերթական նիստին:

Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։ Նիստի ընթացքում քննարկվել են ԱՊՀ տարածքում առևտրատնտեսական և մի շարք այլ ոլորտներում համագործակցությանն առնչվող հարցեր: Մտքեր են փոխանակվել տնտեսական կայունության ապահովման նպատակով արդի մարտահրավերներին հակազդելու հնարավոր համատեղ միջոցառումների շուրջ: 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել